Ներքին 46 րոպե առաջ - 17:44 28-09-2026

Կոտայքում 49-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, ժողովրդին հայտնի Ծաղկաձորի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու հերթապահ քննիչը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: