Ներքին 1 ամիս առաջ - 16:19 28-09-2026

ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարել ընտրատեղամասերի արդյունքների չեղարկելը և վերաքվեարկություն չնշանակելը. Տոնոյան

Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Զեկույցում մտահոգություն է արտահայտվում ԿԸՀ կողմից որոշ ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման և կրկնակի քվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ նշելով, որ այդ որոշումն ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՛։ Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ ի հայտ է գալիս։

Ուզում եմ ընդգծել, որ ԵԽԽՎ-ի այս արձանագրումը, բնականաբար, ինքն իրեն չի հայտնվել զեկույցում։ Այն վերջին ամիսներին տարբեր դիտորդական առաքելությունների հետ մեր համառ, հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ներկայացրել ենք փաստերը, բարձրաձայնել խնդիրները և պահանջել, որ տեղի ունեցածը չմնա անտեսված։ Արդյունքում նույնիսկ ամենափակ կառույցները ստիպված են եղել առերեսվել փաստերին։

Այս աշխատանքը շարունակելու ենք՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելով ՀՀ-ում մարդու իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների խախտումները։ Առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու նաև սեփականության իրավունքը, որն եվրոպական արժեհամակարգի կարևորագույն բաղադրիչներից է։

Հավատացնում եմ՝ կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie