Նեպալում՝ Հիմլունգ լեռան վրա, ձնահյուսի հետևանքով առնվազն 14 մարդ անհետ կորել է։ Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է The Kathmandu Post-ը։
Ձնահյուսը տեղի է ունեցել Մանանգ շրջանի Նար-Ֆու տարածքում։ Անհետ կորածները Նեպալի քաղաքացիներ են, որոնք լեռ էին մեկնել՝ արշավախմբի համար ճամբար ու երթուղին նախապատրաստելու։
Փրկարարական աշխատանքները դեռ չեն մեկնարկել եղանակային վատ պայմանների պատճառով։ Տարածք հասնելու համար քննարկվում է նաև Նեպալի բանակի ուղղաթիռի ներգրավումը։