Արտաքին 4 տարի առաջ - 09:05 05-02-2022

Ավստրիայում ձնահյուսի հետևանքով 5 մարդ է զոհվել

Ավստրիայի Տիրոլ նահանգում՝ Շվեյցարիայի հետ սահմանին, ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հաղորդել է ավստրիական ORF հանրային հեռարձակողը՝ փրկարար ծառայություններին հղումով։

«Ուրբաթ օրը տիրոլա-շվեյցարական սահմանին՝ Շփիսում (Լանդեկ շրջան), ձնահյուսի հետևանքով հինգ մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տուժած կինը տարհանվել է հիվանդանոց։

Զոհվածների ազգության մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Տիրոլում 48 ժամում ավելի քան 50 ձնահյուս է գրանցվել: Օդերևութաբանական ծառայությունները կոչ են արել զգույշ լինել այս շաբաթ տեղացած առատ ձյան պատճառով:

Փրկարարները հավելել են, որ ձնահյուսերից մեկը փլուզվել է հայտնի Sölden լեռնադահուկային հանգստավայրի լանջին՝ ծածկելով հինգ մարդու։ Նրանց հաջողվել է փրկել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում