Ներքին Միտք 1 ամիս առաջ - 12:23 27-09-2026

Գալու է այն օրը, երբ ձեր պայքարն ու զոհողությունը վերաիմաստավորվելու են. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Վեց տարի է անցել 44-օրյա պատերազմից։

Այդ վեց տարիների ընթացքում սիստեմատիկ ու նպատակադրված ձևով պայքար է մղվել չհանձնվելու, դիմադրելու, ազգային արժանապատվության գաղափարի դեմ, արժեզրկվել է պատերազմում զոհված տղաների զոհողությունը։

«Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի․․․», «Ասում են՝ հող ենք կորցրել, էտ հողը ինչո՞վ ա մերը եղել․․․», «Ես հպարտ եմ, որ ձեզ դուրս եմ բերել այդ անհեռանկար կոնֆլիկտի թակարդից, ես հպարտ եմ դրա համար․․․ Ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից, կոնֆլիկտից․․․», պետության ղեկավարի կողմից հնչեցված այս բարոյազուրկ հայտարարությունները, որոնք ուղեկցվում են մեր հերոսների հիշատակը ջնջելու քայլերով, գաղափարական արժեզրկման քաղաքականության վառ ցուցիչն են։

Հայ հանրությունը իրականում շատ բարդ ու կարևոր փուլերով է անցնում։ Սա բարոյական ու քաղաքակրթական ընտրության հարց է՝ մտնել մտավոր և հոգևոր ինքնաջնջման հորձանուտի մեջ, թե պայքարել դրա դեմ․․․

Վստահ եմ՝ պայքարողների թիվը էականորեն մեծ է, ուղղակի ընդդիմադիր ուժերը իրենք դա չեն տեսնում, չեն կարողանում կապիտալիզացնել, իրենց էգոն չափազանց մեծ է սեփական սխալները տեսնելու համար, իրենք արդեն վեց տարի է՝ փնտրում են, թե «ով բերեց Նիկոլին», բայց ոչ մեկը չի կարողանում նրան «տանելու» հստակ ու հասկանալի ծրագիրը սահմանել, քանի որ նորմալ չի, որ նման տեքստեր արտաբերած ղեկավարը երրորդ անգամ մնում է իշխանության ու մեզ սպառնում նոր պատերազմով, եթե Ալիևի ուզած չափով «չկզենք»․․․ Իսկ մեր հազարավոր զոհերը իրենք կյանքը դրել են հենց նրա համար, որ մենք «չկզենք» ու տեր կանգնենք մեր երկրին ու ազգային արժանապատվությանը։

Պատերազմը դաժան բան է, բայց առավել մեծ դաժանություն է պարտությունը, էթնիկ զտումը հպարտության ու երջանկության առարկա դարձնելը, դա վատագույնն է, որ կարող է տեղի ունենալ պետության ու հանրության հետ․․․

Այսօր մեր նվազագույն բարոյական պարտքն է մեր զինվորների, հերոսների, զոհերի հիշատակի և նրանց ընտանիքների առաջ պայքարել մոռացության, բարոյական անկման ու քաղաքակրթական դեգրադացիայի դեմ։ Շատ հույս ունեմ, որ մեզ դա կհաջողվի․․․

Փառք ու պատիվ իրենց կյանքը մեր երկրի ու մեր ազգային արժանապատվության համար զոհած մեր զինվորներին․․․

Գալու է այն օրը, երբ ձեր պայքարն ու զոհողությունը վերաիմաստավորվելու է»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie