Ներքին Միտք 52 րոպե առաջ - 11:59 27-09-2026

Իրական, ոչ բաժակաճառային ռևանշը սկսվում է սեփական ապագան կրկին ինքնուրույն որոշելու կարողությունից

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ։

Հայաստանի պատասխանը պետք է լինի պետության, բանակի, տնտեսության և ազգային սուբյեկտայնության վերականգնումը։

Իրական, ոչ բաժակաճառային ռևանշը սկսվում է սեփական ապագան կրկին ինքնուրույն որոշելու կարողությունից։

Սեպտեմբերի 27-ը սգի և հիշատակի օր է։

Բայց ոչ՝ ապագայից հրաժարվելու օր: