Մեզ հաճախ թվում է, թե հին ժամանակներում մարդիկ շատ հեռու էին բժշկությունից, բայց իրականում անգամ մեր թվարկությունից դարեր առաջ հայկական լեռնաշխարհում գլխի վիրահատություններ են արել։ Նրանք իմացել են, թե՛ թմրացնող ու ցավազրկող բույսերի, թե՛ դրանց բուժիչ ու ու թունավոր հատկությունների մասին։ Հայ բժիշկները բուժել են բուսական, հանքային ու օրգանական նյութերով։ Ծանոթ են եղել իրենց ժամանակի գիտելիքին՝ Հնդկաստանից մինչեւ Եվրոպա, Մերձավոր Արեւելքից մինչեւ Եգիպտոս։
Ուշագրավ է, թե ինչպես է հայ իշխանուհին 3-րդ դարում կառուցել 35 տեղանոց հիվանդանոց՝ սուր վարակիչ հիվանդների համար։
Իսկ 4-րդ դարում Ս․ Ներսես Մեծ կաթողիկոսի ջանքերով հիվանդանոցային խնամքը դարձել է եկեղեցու կարեւոր առաքելություններից մեկը․ վանքերին կից կառուցվել են հիվանդանոցներ ու խնամքի կենտրոններ։ Դա ոչ միայն մարդասիրական քայլ է եղել, այլ շատ կոնկրետ՝ առողջապահական։ Հիվանդանոցներում մեկուսացնելով սուր վարակչ հիվանդներին՝ նրանք կանխել են հիվանդության տարածումը։
Ինքնության տաղավարում Մ․ ՄԱշտտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի բնագիտական ու բժշկագիտական հուշարձանների ուսումնասիրության ու հրատարակչության խմբի ավագ գիտաշխատող, բժշկագիտության թեկնածու, դոցենտ Դոնար Կարապետյանը պատմում է հայկական բժշկագիտության պատմության մասին՝ վաղ շրջանից մինչեւ միջնադար։