Ներքին 1 ամիս առաջ - 18:05 26-09-2026

Գյուղերի մեռնելու և Հայաստանի դեմոգրաֆիայի խնդիրն անկյունաքարային է. Դավիթ Մաթևոսյանը կրկին ահազանգ է հնչեցնում

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հերթական անգամ անդրադարձել է Ահնիձորի և Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի ճակատագրին, համայնքների խոշորացմանը, մեռնող գյուղերին:

Aravot.am-ը Դավիթ Մաթևոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ արձագանք ստացել է Ահնիձորի և դպրոցի ճակատագրի հետ կապված: «Ես պարբերաբար նման եթերներ եմ անում և անելու եմ: Կարծում եմ՝ արձագանքը պետք է լինի քայլերը և ադեկվատ վերաբերմունքը այն ամենին, ինչ ասվում է: Ողջունելի է, որ հաջորդ օրը, իհարկե, նախընտրական ընտրապայքարի շրջանակում մարզպետը, ի թիվս Թումանյան համայնքի այլ գյուղերի, Ահնիձորում էլ եղավ:

Եվ ըստ էության, իր ասածը և այն, ինչ մենք ենք ասում, էապես համընկնում են, և եթե իրենց կողմից իրենց նշած խնդիրների լուծման ճանապարհները իրոք փնտրվում են և իրոք մտահոգությունն այնպես է, ինչպես հնչել է, այդ ելքերը պետք է ձեռք ձեռքի փնտրել: Դիմելով թե՛ իշխող կուսակցությանը, թե՛ համայնքի ընտրվող և վերընտրվող ղեկավարությանը, որոնց մեջ մտահոգ մարդիկ կան, այս հարցը պետք է լուծել՝ թե դպրոցների փակման անիմաստ որոշումը, որը ուղղակի զուտ պրոպագանդիստական քայլ է եղել և կարող է կործանարար հետևանքներ ունենալ, թե ընդհանրապես գյուղերի փոքրանալու, ոչնչանալու և Հայաստանի դեմոգրաֆիայի խնդիրը, որն անկյունաքարային է այսօրվա Հայաստանում. Ահնիձորը, Աթանը, Լոռուտը, Շաղուտը, ցանկացած գյուղ Թումանյան համայնքում, նույնիսկ մարդաշատ համարվող Մարցը և Դսեղը ի վերջո դատարկվող, մեռնող գյուղեր են, որովհետև ունեն աշխատանքի խնդիր: Այս խնդիրները պետք է լուծել՝ տեղացիների մտահոգությունները քննարկելով եւ ոչ թե հայտարարություններ անելով, շքեղ գաղափարներից խոսելով, թե իբր դպրոցներ ենք կառուցում, որտեղ լողավազաններ պետք է լինեն և բասկետբոլի դահլիճներ»:

Մանրամանսերը՝ aravot.am կայքում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie