Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության միջև դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր:
Ստորագրումից հետո կայացած զրույցում Հայաստանի և Ռուանդայի նախարարները քննարկել են բամակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր: