Մամուլ 1 ամիս առաջ - 07:33 26-09-2026

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տիգրանաշեն համայնքում նախաձեռնում է մի շարք կենսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են պատգամավորներին փոխանցված պարգևավճարների միջոցներով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ՝ առաջնահերթություններից մեկը Տիգրանաշենում գյուղմթերքի շուկայի գործարկումն է, ինչը տեղի բնակիչներին հնարավորություն կտա արդյունավետ իրացնել սեփական աշխատանքով աճեցրած բերքը։ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով գյուղի ռազմավարական դիրքն ու այն հանգամանքը, որ Տիգրանաշենը գտնվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բանուկ հատվածներից մեկում, իրենք վստահ են, որ այս նախագիծը մեծ հաջողություն կունենա։

Բացի տնտեսական բաղադրիչից, ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև համայնքի ենթակառուցվածքներն ու երեխաների ժամանցի պայմանները։ Գյուղ կատարած այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղի մանկական խաղահրապարակը թարմացման խիստ կարիք ունի, ինչի հիման վրա որոշում է կայացվել Տիգրանաշենի փոքրիկներին նվիրել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։

Առանձնահատուկ լուծում է տրվում նաև տրանսպորտային լուրջ խնդրին։ Տիգրանաշենի դպրոցի չգործելու պատճառով բնակիչները մեծ դժվարությամբ էին առավոտյան երեխաներին տեղափոխում հարևան բնակավայրերի դպրոցներ և ցերեկը հետ բերում տուն։ Այս բացը լրացնելու համար որոշվել է համայնքի համար ձեռք բերել ավտոբուս։ Այդ տրանսպորտային միջոցը ոչ միայն կապահովի աշակերտների անվտանգ ու կանոնավոր փոխադրումը դպրոց, այլև տիգրանաշենցիներին հնարավորություն կտա հեշտությամբ հասնել մարզկենտրոն և մայրաքաղաք Երևան։

Ամփոփելով նախաձեռնության նպատակները՝ Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում՝ շեշտելով հիմնական ուղենիշը. «Զարգացում, այլ ոչ թե հանձնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie