Ներքին 1 ամիս առաջ - 12:25 25-09-2026

Պահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»

Վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմել և հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թիրախավորող մի զրպարտչական զեկույց, որը հիմնված է բանսարկությունների, մամուլի շինծու հրապարակումների և որոշ կարգալույծ հոգևորականների սուտ և անանուն մատնությունների վրա։ Սա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ։ Փաշինյանն ակնհայտ վերազանցել է իր լիազորությունները՝ կարգադրելով պատրաստել նմանօրինակ զեկույց, ՊՈԱԿ-ն էլ վերազանցել է իր լիազորությունները՝ կատարելով Փաշինյանի ակնհայտ ապօրինի կարգադրությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

«Ներխուժելով Եկեղեցու կանոնական հարցերի տիրույթ՝ թե՛ պատվիրատուն և թե՛ կատարողը կոպտորեն ոտնահարել են Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածները, միջազգային տարբեր իրավանորմերի, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու պետությունից անջատ լինելու հանգամանքը։

Այս հակաիրավական ու հակաբարոյական զեկույցը նաև սպասարկում է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի օրակարգը, որի նպատակն է կազմաքանդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, խարխլել հայ ժողովրդի ազգային-հոգևոր ինքնության հզոր հիմնասյունը, նվաստացնել ողջ հայությանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է այս հանցավոր գործողությունը և պահանջում ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին։

Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Սահմանադրության և օրենքի առաջ պատասխան են տալու ինչպես սույն զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, դրա անմիջական պատվիրատուները, այնպես էլ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրն ընդունած ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, քանի որ նշված զեկույցը բխում է հենց այդ ծրագրի հակասահմանադրական դրույթներից։ Պատասխանատվությունը լինելու է անհատականացված` անկախ այն հանգամանքից, թե ում ինչ պայմաններում է իջեցվել հակասահմանադրական այս պատվերը»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի