Ներքին 42 րոպե առաջ - 20:14 24-09-2026

Հայաստանի և Սլովենիայի վարչապետներն անդրադարձել են ՀՀ–ԵՄ համագործակցությանը

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:

Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի մասնակցությունը:

Նիկոլ Փաշինյանը և Յանեզ Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցերին:

Ամենից շատ դիտված