Ներքին 1 ամիս առաջ - 20:03 24-09-2026

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ

Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցության հիման վրա 2026 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հարևանությամբ բնակվող քաղաքացուն հարվածներ հասցնելու (ծեծի ենթարկելու) համար նույն քննչական բաժնի երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, հիշյալ քաղաքացուն ծեծի ենթարկելու առիթով վերջինիս ազգականի՝ ոստիկանության ծառայողի կողմից քննիչներից պարզաբանումներ ստանալու նատակով կայացած հանդիպումը վերաճել է խուլիգանության, որի կապակցությամբ ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության աշխատակցին խոշտանգելու, ինչպես նաև քննիչներից մեկի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie