Նյու Յորքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ չեն անցկացվի. նման տեղեկությունները կեղծ են:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի՝ օտարերկրյա պետությունների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ներկայացուցիչը։
«Կիրիլ Դմիտրիևի ներկայացուցիչը կեղծ է որակել ուկրաինական լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե իբր Նյու Յորքում նախատեսվում են եռակողմ բանակցություններ՝ Ուկրաինայի մասնակցությամբ։ Նյու Յորքում եռակողմ հանդիպումներ նախատեսված չեն և չեն կայանալու», – ասել է նա։