Ներքին 1 ամիս առաջ - 20:43 23-09-2026

Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին, ժամանել է Սյունիքի մարզ և ստանձնել իր պաշտոնական պարտականությունները։

Այս մասին հայտնում է Իրանի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Դավուդ Յայեջին բազմամյա դիվանագիտական փորձ ունի։ Նախկինում նա աշխատել է Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Ռուսաստանում և Չինաստանում։

Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը, Իրան–Ադրբեջան հարաբերությունները, Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նրա առաքելության մեկնարկը «Սյունիքի սրտում» կարող է նոր էջ բացել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում։

Ակնկալվում է, որ գլխավոր հյուպատոսի գործունեությունը կնպաստի տնտեսական, առևտրային, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ կապերի ընդլայնմանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie