Ներքին 1 ժամ առաջ - 18:12 22-09-2026

Ավտովթար՝ Երևանում. «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր

Այսօր` սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:20-ի սահմաններում «Lada Granta» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու 94/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի հետևանքով երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: