Ներքին 1 ամիս առաջ - 16:05 22-09-2026

Հայաստանը դառնում է ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքային հանգույցներից մեկը

Nvidia ընկերության տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների մշակման կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանը վերածվում է արհեստական բանականության ամերիկյան ենթակառուցվածքային հաբի։ Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։ Պարբերականը նշում է՝ օգոստոսին ամերիկյան «Firebird» ստարտափը տվյալների կենտրոն է շահագործման հանձնել Հրազդան քաղաքում, որը գտնվում է Երևանից 45 կմ հեռավորության վրա։

Սպասվում է, որ մինչև 2027 թվականի վերջը օբյեկտի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, իսկ դրա տեխնիկական հիմքը կկազմեն ամերիկյան «Nvidia» ընկերության ավելի քան 70 հազար առաջատար չիպերը։ Նշվում է նաև, որ կենտրոնի ռեսուրսների 20%-ը ամրագրված է երկրի ներքին կարիքների համար, իսկ մնացած 80%-ը վարձակալությամբ կտրամադրվի արտասահմանյան ընկերություններին։ «Firebird» ստարտափից հայտնել են, որ Հրազդանի տվյալների կենտրոնը կարող է դառնալ տարածաշրջանի ամենախոշոր հաշվարկային կլաստերը և խոշորագույններից մեկը Եվրոպայում։

Մանրամասն՝ news.am կայքում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie