Ներքին 1 ամիս առաջ - 15:30 22-09-2026

Աղի լճում քանդման աշխատանքները դադարեցվել են, նախագիծը կփոխվի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչների, բնապահպանների և հանրային գործիչների միասնական պայքարը տվեց իր արդյունքը։ Աղի լճի տարածքում էկոհամակարգին վնասող քանդման և եղեգների հեռացման աշխատանքներն այս պահին ամբողջությամբ դադարեցված են։ Տեղում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում որոշվել է, որ նախագծում արվելու է փոփոխություն, և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու։

Երևանի քաղաքապատերանն իր պարզաբանման մեջ հայտնել է, որ Էրեբունի համայնքում գտնվող Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում։

Հիշեցնենք, որ նախօրեին Oragir.News-ն իր հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել էր լճի շուրջ ստեղծված աղմուկին, երբ քաղաքապետարանի կողմից մեկնարկած բարեկարգման ծրագրի շրջանակներում ծանր տեխնիկան սկսել էր արմատախիլ անել լճի բնական ֆիլտրը հանդիսացող եղեգնուտները, ինչը հարուցել էր բնակիչների զայրույթը։ Ինչպես հայտնում է հանրային գործիչ Էդուարդ Հայրումյանը, բնակիչների և պաշտոնյաների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն. Նրա խոսքով՝ նախագծի գծագրերում կկատարվեն հրատապ փոփոխություններ։

Լճի ներսում և անմիջապես ափերին որևէ մեխանիկական միջամտություն կամ քանդում այլևս չի իրականացվելու։ Լճի հարակից բնական պատերն ու բոլոր եղեգները, որոնք ջուրը մաքրում են ծանր մետաղներից ու ազոտից, մնալու են անձեռնմխելի։ Տեղի բնակիչները վերահաստատել են, որ իրենք դեմ չեն տարածքի ընդհանուր արտաքին բարեկարգմանը, աղբահանությանը, լուսավորությանն ու ավտոկայանատեղիի կառուցմանը, եթե դրանք չեն վնասում լճի բուժիչ հատկություններին։

Այս որոշումը հանրային բողոքի և քաղաքացիական գիտակցության հերթական հաղթանակն է Երևանում։ Բնակչուհի Մարինեն, ով նախօրեին արցունքն աչքերին ահազանգում էր լճի կորստի մասին, նշեց, որ սա համազգային հարստություն է, որը հաջողվեց փրկել միասնական ուժերով։ Այնուամենայնիվ, բնակիչներն ու ակտիվիստները հայտարարում են, որ շարունակելու են ուշադիր հետևել տարածքում ընթացող յուրաքանչյուր քայլին, մինչև քաղաքապետարանը պաշտոնապես չներկայացնի փոփոխված և էկոլոգիապես անվտանգ նոր նախագիծը։

Oragir.News-ը կշարունակի հետևել պայմանավորվածությունների կատարման ընթացքին և հանրությանը կներկայացնի նոր զարգացումները։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ