Ներքին Հարցում Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:33 21-09-2026

Սա Նիկոլի անկախությունն է, որը անկախություն չէ. հարցում

Անկախության օրը Հայաստանի համար ամենակարևոր նշանակություն ունեցող տոնն է։ Սակայն քաղաքացիները տարբեր վերաբերմունք ունեն տոնի նկատմամբ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպե՞ս են քաղաքացիները պատրաստվում նշել Անկախության օրը և ի՞նչ նշանակություն ունի այն նրանց համար։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե իրական անկախություն է, ապա դա նորմալ է, սակայն, իր խոսքով՝ «մենք անկախություն չունենք»։ Նա նաև ընդգծեց, որ անկախությունը չպետք է միայն էյֆորիա լինի, այլ իրականություն։

Հարցվածներից մեկը նախ շնորհավորեց ազգայի տոնի կապակցությամբ, ապա նշեց, որ ինքը և ընտանիքի անդամները վաղուց էին սպասում այս օրվան ու մասնակցելու են տոնական հրապարակային միջոցառումներին։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ոչ մի կերպ չի պատրաստվում նշել Անկախության օրը, քանի որ, իր խոսքով, «դա Նիկոլի անկախությունն է, որն անկախություն չէ»։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ զբաղվածության պատճառով չի կարողանա տոնել Անկախության օրը, սակայն ուրախ է, որ միջոցառումներ են կազմակերպվելու քաղաքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ