Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
ԱԺ պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են կին քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին:
«Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ»
Երեկ Աննա Գրիգորյանի հետ այցելել էինք մեր գործընկեր, ապօրինի կալանք կրող Արեգնազ Մանուկյանին։
Արեգնազը մանրամասն նկարագրեց իր շինծու գործը, պատմեց իր վրա գործադրած բոլոր ճնշումների փորձերի մասին, վերջում էլ ավելացրեց, որ ինչքան պետք է, պատրաստ է անցնել այդ զրկանքների միջով, բայց իր սկզբունքներին չի դավաճանի։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Քրիստինե Վարդանյան