Ներքին 1 ամիս առաջ - 23:28 19-09-2026

Մեր եկեղեցին բռնազավթված է․ Փաշինյան

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, պատրաստել է զեկույց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ։

Բուն TV-ի եթերում վարչապետը հայտնել է, ինքը ծանոթացել է զեկույցի վերջնական նախագծին։

«Իրավիճակը, որն ունենք այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում, պարզապես սարսափելի է, որովհետև մեր եկեղեցին բռնազավթված է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի օրենսդրությամբ կրոնական կազմակերպությունները քաղաքական քարոզչությամբ զբաղվելու իրավունք չունեն։ Նիկոլ Փաշինյանը հիշատակել է նաև ԱԱԾ արխիվային հրապարակումը՝ պնդելով․ «Ազգային անվտանգության ծառայությունը իր արխիվներից հրապարակել է, որ Եզրաս Ներսիսյանը Խորհրդային Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել՝ սրանից բխող հետևանքներով»։

Անդրադառնալով իրավաբանների այն դիտարկումներին, թե Կառավարության ծրագրում եկեղեցու ղեկավարի փոփոխության հարց ներառելը կարող է հակասահմանադրական լինել, վարչապետը պարզաբանել է, որ Սահմանադրությամբ պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով։

«Օրենքը ընդունում է Ազգային ժողովը, այսինքն՝ քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում, և որևէ տեղ գրված չի, թե այդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այսինքն՝ մենք իրավունք ունենք օրենսդրական նախաձեռնություն անել»,-ասել է նա։

Վարչապետը շեշտել է, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն օրենքով ու Սահմանադրությամբ սահմանում են կարգավորումները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխվել։

Վարչապետն ընդգծել է, որ եկեղեցին հավատացյալ մարդիկ են, այլ ոչ միայն կաթողիկոսը կամ եպիսկոպոսները․ «Եկեղեցին ո՛չ Կաթողիկոսն է, ո՛չ եպիսկոպոսները, եկեղեցին հավատացյալ մարդիկ են, և դա ոչ թե ես եմ ասում, դա ընդհանրապես քրիստոնեության տեսությունն է»։

Փաշինյանը նշել է՝ օրենքով կարող է սահմանվել, որ հավատացյալները մասնակցեն ծխական խորհուրդների ձևավորմանն ու առաջնորդների առաջադրմանը՝ համեմատելով դա հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների կառավարման օրենսդրական մոդելների հետ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի