Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:48 19-09-2026

Ռուսն ու Փաշինյանը հայաթափեցին Արցախը, ես էդ օրերին ամեն ինչ տեսել եմ. պատերազմի մասնակից

Արցախցի 67-ամյա Իսմայիլ Ավանեսյանը մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին։ Նա ասում է՝ անգամ ամենավատ երազում չէր կարող պատկերացնել, որ մի օր Արցախը կհայաթափվի։

Ավանեսյանն արդեն երեք տարի է՝ Գյումրիում է ապրում, սակայն, իր խոսքով, մտքերն ու հիշողություններն Արցախում են։ «Ռուսն ու Փաշինյանը հայաթափեցին Արցախը, ես էդ օրերին ամեն ինչ տեսել եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է պատերազմի մասնակիցը։

Նրա խոսքով՝ Արցախի հայաթափումը իր համար պարզապես հայրենիքի կորուստ չէ, այլ իր ամբողջ կյանքի պատմության ու պայքարի կորստի զգացում։ «Ես մասնակցել եմ բոլոր պատերազմներին, էդ հողի համար կռվել եմ։ Ոչ մի անգամ չէի մտածի, որ Արցախը մի օր հայաթափված կտեսնեմ»,- ասում է Իսմայիլ Ավանեսյանը։

Նա նշում է, որ անցած երեք տարիներին էլ չի կարողացել համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և շարունակում է ապրել Արցախ վերադառնալու հույսով։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ