Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 23:26 01-04-2024

Գագիկի մոտ միշտ էլ ռուսն է մեղավոր

Գագիկ Մելքոնյանին անդրադարձել ենք նախորդիվ, և սակայն ստիպված ենք նորից զննել նրա «քաղաքական» կերպարանքը, ոչ թե կերպարը։

Գագիկ Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի համար շարքային «ուսապարկ» է, որին գործածում են «ռազմաքաղաքական վերլուծություններ» հնչեցնելու համար։

Այս պարագայում Գագիկ Մելքոնյանին նույնպես պատրաստել են հակառուսական հերթական խոսույթ վերարտադրելու համար։

Ի՛նչ հարց տա լրագրողը, միևնույն է՝ այս մարդն իր ծերունական, միալար, ծորացող ձայնով, երկարուձիգ նախադասություններով մեղադրում է ռուսներին։ Եվ ադրբեջանցիներին, բայց մի քիչ մեղմ, քանի որ նրանց էլ է համարում ռուսների «զոհը»։

Մելքոնյանի ցասումը նախատեսված է միայն Ռուսաստանի համար։

Երբ 1994 թվականին արցախյան պատերազմն ավարտվեց մեր հաղթանակով, բայց չցանկացանք խաղաղ ապրել և «ոչմիթիզական» դարձանք՝ ռուսներն էին դրա «քավորը»։ Երբ պատերազմից հետո Հայաստանում որոշները հղփացան (Մելքոնյանի քաղաքական առաջնորդի բառամթերքով ասած՝ դարձան «սերմացու գողացող մկներ» - հեղ․), դրանում էլ ռուսներն էին մեղավոր, երբ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հավաքեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և ծանոթացրեց Ապրիլյանից հետո ստեղծված աննպաստ դիվանագիտական իրադրությանը, և չընդունվեց հնարավոր կոմպրոմիսը՝ դրանում էլ էին ռուսները մեղավոր։

Դե, իսկ Քառօրյայից հետո Ադրբեջանին միլիարդների զենք վաճառելը հո հաստատ ռուսական պետության մեղքն է։

Ռուսներն են մեղավոր, որ Ադրբեջանը սպառնում է, որ Հայաստանի ղեկավարը չհանդիպի «այլ պետության» (հենց պետության, այլ ոչ թե ղեկավարի – հեղ․) հետ։

Ռուսները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության թշնամին են, «ամփոփում» է Գագիկ Մելքոնյանը և իր հերթին հոխորտում՝ «եթե Ադրբեջանը մեր դեմ միայնակ կռվի, մենք նրա ատամները կջարդենք»։

Իհարկե, նվազագույն ցանկություն անգամ չկա ռուսներին պաշտպանել, այն էլ՝ Գագիկ Մելքոնյանից, բայց որ նրա հակառուսականությունը փորձ է՝ քողարկելու սեփական իշխանության հանցավոր սխալները՝ դա էլ է փաստ։

Գագիկ Մելքոնյանը և նրա քաղաքական տերերը Հայաստանը դարձրել են իրար հակադիր երկու գլոբալ բևեռների մարտադաշտ, և բոլորովին չեն անհանգստանում, որ դա կարող է ոչնչացնել հայկական պետականությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»