Ուղիղ եթեր
Սպորտ 1 ամիս առաջ - 23:31 18-09-2026

Զիդանը հրապարակել է Ֆրանսիայի հավաքական հրավիրված խաղացողների ցանկն առաջիկա հանդիպումների համար

Հայտնի է դարձել Ֆրանսիայի ազգային հավաքականի հայտացուցակն աշնանային միջազգային դադարի շրջանակում կայանալիք հանդիպումների համար։

Այս խաղերը կլինեն առաջինը թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։

Լեգենդար մասնագետն ազգային թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ. Մայք Մենյան («Միլան»), Գիյոմ Ռեստ («Թուլուզ»), Ռոբեն Ռիսեր («Ռեն»)։

Պաշտպաններ. Էնդի Դիուֆ («Ինտեր»), Դայո Ուպամեկանո («Բավարիա»), Պիեռ Կալուլու («Յուվենտուս»), Ժյուլ Կունդե («Բարսելոնա»), Ժերեմի Ժակե («Լիվերպուլ»), Մաքսանս Լակրուա («Չելսի»), Իբրահիմա Կոնատե («Ռեալ Մադրիդ»), Ադրիեն Տրյուֆեր («Բորնմուտ»)։

Կիսապաշտպաններ. Էդուարդո Կամավինգա («Ռեալ Մադրիդ»), Լուկաս Դա Կունյա («Կոմո»), Ռայան Շերկի («Մանչեսթեր Սիթի»), Մանու Կոնե («Ռոմա»), Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ), Ադրիեն Ռաբիո («Միլան»)։

Հարձակվողներ. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Մայքլ Օլիսե («Բավարիա»), Բրեդլի Բարկոլա («Լիվերպուլ»), Էստեբան Լեպոլ («Ռեն»), Դեզիրե Դուե (ՊՍԺ)։

Մոտ ժամանակներս ֆրանսիացիներն իրենց անդրանիկ հանդիպումները կանցկացնեն Զիդանի ղեկավարությամբ, որն ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է այս տարվա ամռանը։ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում «եռագույնները» կմրցեն Թուրքիայի, Բելգիայի (երկու անգամ) և Իտալիայի հավաքականների դեմ։

Armsport

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում