Ներքին 1 ամիս առաջ - 17:12 18-09-2026

Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին: Այս մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։

«Ամրոց» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ տիար Մանուկ Հերգնյանը Նորին Սրբությանը ներկայացրեց սեպտեմբերի 18–19-ին Հաղարծնի վանական համալիրում անցկացվելիք համաժողովի մասնակիցներին՝ հավելելով, որ տարբեր երկրներ և մասնագիտական ոլորտներ ներկայացնող գործիչները համախմբվել են՝ քրիստոնեական հավատքի լույսի ներքո քննարկելու ժամանակակից մարտահրավերները և որոնելու դրանց հաղթահարման ուղիները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին՝ ողջունելով նման համաժողովի անցկացումը քրիստոնեական հարուստ ժառանգություն ունեցող Հայաստանում։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության կերտման ու պահպանման գործում։

Նորին Սրբության խոսքով՝ Քրիստոսի լուսավոր պատգամներին հավատարիմ հայ ժողովուրդը ոգու արիությամբ դիմագրավել է պատմության ընթացքում իրեն բաժին հասած ծանրագույն փորձությունները՝ կերտելով հարուստ մշակույթ և սերունդներին ավանդելով հոգևոր ու ազգային անանց արժեքներ։ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հավատքն այսօր ևս ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին՝ կարևորելով արդի աշխարհում գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց քրիստոնեական արժեքների ամրապնդման և մարդու հոգևոր ու բարոյական աճի հրամայականը, որպեսզի գիտության նվաճումները ծառայեն անհատի և հասարակության բարօրությանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ քննարկումները կնպաստեն քրիստոնեական արժեքների տարածմանը և հանրային կյանքում դրանց կենսագործմանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie