Ավելին 1 ժամ առաջ - 17:41 18-09-2026

Rolls-Royce-ի բացառիկ Phantom-ը

Բրիտանական ընկերությունը ներկայացրել է իր ֆլագմանային սեդանի՝ Rolls-Royce Phantom Hummingbird-ի նոր տարբերակը։ Ավտոմեքենան ստեղծվել է մեկ օրինակով՝ Դուբայից պատվիրատուի հատուկ պատվերով։ Արտաքինից սեդանը չի տարբերվում ստանդարտ Rolls-Royce Phantom-ից։ Սակայն այն ստացել է դիզայներական մի շարք արտասովոր լուծումներ, որոնք բրիտանական նորույթը կդարձնեն չափազանց թանկարժեք ավտոմեքենա։


Phantom Hummingbird-ը Rolls-Royce-ի առաջին արտադրանքն է, որի հարդարման մեջ կիրառվել է մարկետրիի հատուկ տեսակի խճանկար։ Դրա էությունը տարբեր նյութերից պատրաստված բարակ թիթեղներից պատկերների ձևավորումն է։

Սակայն բրիտանական ընկերությունն այսքանով չի սահմանափակվել․ նման խճանկարների պատրաստման ժամանակ ավանդաբար օգտագործվող փայտի փոխարեն այն ընտրել է աբալոնեի խեցին։ Դա ծովային փորոտանիների տեսակ է, որոնց խեցիները հայտնի են իրենց հաստ մարգարտափայլ շերտով։ Այն արտահայտված փայլատակում ունի, այսինքն՝ գույնի յուրահատուկ խաղ։ Խեցու ներքին հատվածը, կախված դիտման անկյունից, փայլում է կապույտ-կանաչ երանգներով։

Rolls-Royce-ի դիզայներները խճանկարի միջոցով պատկերել են ծաղկից նեկտար հավաքող կոլիբրի։ Յուրաքանչյուր թռչնի պատկեր բաղկացած է խեցու և մարգարտափայլ նյութի 53 կտորից։ Երկրորդ շարքի նստատեղերի միջև գտնվող հետևի վահանակին պատկերը կազմված է 84 տարրից։

Phantom Hummingbird-ի արժեքը չի հրապարակվել։ Հաշվի առնելով դիզայներների կատարած մանրակրկիտ և աշխատատար աշխատանքը՝ նոր սեդանի գինը, ամենայն հավանականությամբ, կարտահայտվի յոթանիշ թվով։ Օրինակ՝ Phantom-ի բացառիկ Rolls-Royce Boat Tail տարբերակը նախկինում վաճառվել է 28 մլն դոլարով։

Նոր ավտոմեքենայի ստեղծման վրա դիզայներները ծախսել են շուրջ ինը ամիս։

Ամենից շատ դիտված

21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
19:38 Վարկերի տոկոսները չպիտի բարձրանան, անգամ եթե որոշ բանկիրներ դոլարային միլիոնատեր են. Արփինե Հովհաննիսյան
19:00 «Ապրելո՞ւ քաղաքականություն», թե՞ հրաժարում ազգային շահերից. Ձյունիկ Աղաջանյանը՝ ԱԳՆ նոր թեզերի մասին
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»