Բաստիոն 1 ամիս առաջ - 21:00 18-09-2026

Եթե արժեքները հանենք կրթությունից, կունենանք կրթված սրիկաներ. Սերոբ Խաչատրյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է:

Նրա հետ խոսել ենք վերջերս հանրակրթության ոլորտում իրականացրած միջազգային հետազոտության արդյունքների, Հայաստանի չափազանց ցածր ցուցանիշների ու դրա պատճառների, ՀՀ-ում կրթության համակարգի ձախողման մասին:

«Այս ձախողումն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյետիվն այն է, որ ընդհանուր առմամբ վերջին 20 տարիներին աշխարհում բոլոր չափանիշներով՝ և՛ ընթերցանության, և՛ մաթեմատիկայի, բնագիտության, ունենք գլոբալ հետընթաց, և թվային տեխնոլոգիաների զարգացումը շատ առումներով երեխաներին շեղում է կրթությունից: Այդ իմաստով Հայաստանի ցածր ցուցանիշներն ընդհանուր տրամաբանության մեջ են»,- նշում է փորձագետը:

Սուբյեկտիվ գործոնների մասին խոսելով՝ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ մեր երկրի համար բավական անպատվաբեր է 90 երկրների մեջ 79-րդ տեղում լինելը. մեզնից հետ են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղրղզստանը, Քենիան:

Խոսելով Հայաստանում կրթական համակարգի ձախողման պատճառների մասին՝ փորձագետն առանձնացրեց այն, որ Հայաստանի կրթական համակարգը միշտ փորձել են ծառայեցնել քաղաքական նպատակների, կոնկրետ իշխանությունը պահելու նպատակին:

«Կրթական համակարգին պետք է ազատություն տաս, այն պետք է մասնագիտական շրջանակներով զարգանա: Հայաստանն ամենաբարձր ցուցանիշներն ունեցել է 2018-2019 թվականներին, որովհետև այդ տարիներին կրթությունը հանգիստ թողեցին: Այդ ժամանակ իշխանության վարկանիշն այնքան բարձր էր, որ վերջինիս չէր հետաքրքրում՝ դպրոցի տնօրեն ով է դառնում, կամ դպրոցներն ինչ են մտածում ընտրությունների հետ կապված»,- ընդգծում է Սերոբյանը:

Սակայն 2020 թվականից հետո, ըստ փորձագետի, միջազգային բոլոր ստուգատեսներում Հայաստանի կրթական բոլոր ցուցանիշները սկսեցին վատանալ, որովհետև 20 թվականի պատերազմից հետո իշխանությանը սոցիալական ոլորտը պետք եկավ, քանի որ պատերազմում պարտությունից հետո իշխանությունը պահելու խնդիր կար, կրթական ոլորտը քիչ-քիչ ներքաշվեց քաղաքական պրոցեսների մեջ, և կրթության օրակարգը սկսեցին թելադրել ոչ թե մասնագետները, այլ պաշտոնյաները:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:


Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ձեզ գուցե հետաքրքրի