Ներքին 1 տարի առաջ - 14:42 25-07-2024

Երբ կա պատվեր և կան կամակատարներ, անիմաստ է մասնագիտական լեզվով խոսելը․ Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆերյսբուքի իր էջում գրում է․

«ԿԳՄՍ նախարարությունը զավեշտալի և ապօրինի պատճառաբանությամբ մերժեց Հասարակագիտություն-8 դասագրքի բողոքարկումը։ Մեզ ասում են, քանի որ դասագրքերի տպագրությունը սկսվել է, չենք կարողը լրացուցիչ փորձաքննություն անել։ Սա այն դեպքում, երբ մեր բողոքարկումը նախարարությունը ստացել էր հուլիսի 3-ին։ Երբ մենք հուլիսի 3-ին բողոքարկման դիմում ներկայացրեցինք, դեռ չէիք սկսել դասագրքերի տպագրությունը։ Ինչո՞ւ չընդունեցիք մեր բողոքարկումը։ Ըստ կարգի, նախարարությունը դասագրքերի տպագրությունը կարող էր սկսել հուլիսի 23-ից։ Արդեն անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն փնտրելը։ Երբ կա պատվեր և կան կամակատարներ, անիմաստ է մասնագիտական լեզվով խոսելը։ Մենք դեռ կշարունակենք պայքարը։ Սպասում ենք նախարարության նոր մերժմանը, որով նրանք ոտնատակ կտան նաև ակադեմիական բարեվարքությունը։

Հարգելի ուսուցիչներ և ծնողներ։ Երբ սեպտեմբերից բացեք Հասարակագիտություն-8 դասագրքերը և այնտեղ ճոռոմ մտքեր կարդաք Մարդու իրավունքների, արդարության, հավասարության, օրենքի մասին, հիշե՛ք, որ ԿԳՄՍ նախարարությունը ձեր երեխաներին զրկեց շատ հետաքրքիր պատմություններով, իրավիճակներով, գծապատկերներով հագեցած, մտահորիզոն զարգացնող, գործնական աշխատանքներով հագեցած դասագրքից, որը առաջին փուլում բացարձակ հաղթանակ էր տարել, սակայն, ցրելով հանձնաժողովը, ստացան ցանկալի արդյունքը»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը