Արտաքին 1 ամիս առաջ - 17:34 18-09-2026

Եվրոպայում կարտոֆիլի բերքը նվազել է

Եվրոպայում շոգ եղանակը հանգեցրել է կարտոֆիլի արտադրության ռեկորդային անկման։ Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Նիդեռլանդները վերջին տասնամյակների ընթացքում բախվել են բերքատվության ամենացածր ցուցանիշներին։

Փորձագետների հաշվարկներով՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների հետևանքով կարտոֆիլի բերքը կրճատվել է 3.1 մլն տոննայով։ Դրամական արտահայտությամբ կորուստները գնահատվում են 400-620 մլն եվրո։ Բացի այդ, 2026 թվականին չի աճեցվել ևս մոտ 3.6 մլն տոննա կարտոֆիլ՝ 2025 թվականի ռեկորդային բերքի ֆոնին։

Բրիտանական Energy and Climate Intelligence Unit (ECIU) վերլուծական կենտրոնը կանխատեսում է, որ Եվրոպայի համար կարտոֆիլի հիմնական արտադրող երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում, 2026 թվականի բերքը 2025 թվականի ռեկորդային 27.3 մլն տոննայից կնվազի մինչև 19.5-20.5 մլն տոննա։

Մասնավորապես, Ֆրանսիան բախվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր բերքին։ Բացառություն է 2022 թվականը, երբ երկրում ծանր երաշտ էր։

«Քանի որ կարտոֆիլը մեծ քանակությամբ ջուր պահանջող մշակաբույս է, անխուսափելի էր, որ բերքը լրջորեն կտուժեր, և այժմ մենք դա սկսում ենք տեսնել ոլորտի բերքատվության գնահատականներում. որոշ դեպքերում դրանք նվազել են 20%-ով», – ասել է ECIU-ի վերլուծաբան Թոմ Լանկաստերը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ