Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:11 18-09-2026

Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործերի վաղեմության ժամկետները լրացված են, բայց իրավապահները վերակենդանացրել են. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործերի վաղեմության ժամկետները լրացված են, բայց իրավապահները վերակենդանացրել են: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Բոլոր դեպքերում, ինչպես և ակնհայտ էր, ու ինչպես մեր կանխատեսումն էր՝ հետապնդումը ակնհայտ ապօրինի է: Նախ, կոմերցիոն հարաբերությունները բերվել են քրեաիրավական դաշտ, բերվել են այն պայմաններում, երբ նախագահ Քոչարյանը որևէ անձնական առնչություն այդ պրոցեսների մեջ չի ունեցել: Իր մեղադրանքը կառուցված է այն հանգամանքի շուրջ, որ ինքը վավերացրել է Կառավարության որոշումները: Այս հարցին ճշգրիտ ախտորոշում տալու համար՝ մենք պետք է գնանք և տեսնենք, թե երբ է ՀՀ-ն նախագահել Ռոբերտ Քոչարյանը: Նա նախագահել է մի փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2005 թվականը եղել է այլ մոդելով, քան հիմա է, և մինչև 2005 թվականը Կառավարության որոշումները ինքնուրույն կիրառում չէին կարող ստանալ, մինչև նախագահը դրանք չստորագրեր։

Նշանակում է՝ այդ գույքերի օտարման որոշումները նախագահը ստորագրել է ի պաշտոնե, դրանք ի պաշտոնե ստորագրված փաստաթղթեր են: Այստեղ մենք պետք է հասկանանք, արդյո՞ք հանրապետության նախագահը անձամբ կարդում էր այն բոլոր փաստաթղթերը, որոնք ստորագրում էր։ Չմոռանանք, որ գոյություն ունեն պետական ինստիտուտներ, և ինձ չի թվում, որ այսօրվա ղեկավարը կարդում է այն բոլոր փաստաթղթերը, որի տակ ստորագրում է։ Բնականաբար, կան հարցեր, որոնք զեկուցման են ենթակա են, և կան, որոնք զեկուցման ենթակա չեն։ Սա խիստ տեխնիկական բնույթ կրող, պետական գույքի օտարման վերաբերյալ փաստաթղթի կրկնավավերացման մասին է:

Եթե լիազորություն ունենալ-չունենալու հարցն էլ թողնենք մի կողմ՝ իմ խորին համոզմամբ, նա այլ տարբերակ չուներ ֆիզիկապես, որովհետև այդ որոշման մեջ չկար սահմանադրականությանշ, կամ էլ այլ այնպիսի խնդիր, որ նախագահը գործադրեր իր գործիքակազմը իշխանությունների տարանջատման կոնտեքստում։ Ռոբերտ Քոչարյանի և իր որդու ձերբակալությանը նախորդել են քաղաքական բնույթի հայտարարություններ, ավելին՝ ուղիղ հայտարարություններ, հետևաբար այն կարելի է որակել որպես իրավական արատ ունեցող, այդտեղ կարելի է տեսնել նաև քաղաքական երանգ, որովհետև մի իրադարձություն, որի վաղեմության ժամկետը ակնհայտորեն լրացել է, բերել ու վերածել քրեական գործի, նախագահին կալանավորել, կարծում եմ՝ նույնիսկ իրավաբանին տրվող հարց չէ, սա ենթակա չէ իրավական մեկնաբանության»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
17:43 Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ․ Չեխիայի վարչապետ