Ներքին 1 ամիս առաջ - 09:00 18-09-2026

Ակնհայտորեն «մացեմածիկայի» դասերը հաջող չեն ընթացել

ԱԺ պատգամավոր Արաքսյա Վարդանյանի «Պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի» հայտարարագիրը կարող է մեթոդական ձեռնարկ հանդիսանալ իրավապահ համակարգի ատեստացիաների ժամանակ, որտեղ վերջիններս փորձեն փնտրել օրինակ 2024 թվականին ձեռք բերված գույքը, բայց այդպես էլ նրան չհանդիպեն ո՛չ 2025 թվականի հայտարարագրում, ո՛չ իրացված գույքերի տողում։

ՔՊ-ական պատգամավորի հայտարարագրերում հանկարծ ի հայտ է գալիս 23 միլիոն դրամ վարկ ստանալու մասին ինչ-որ նախադասություն, որը այնուհետ ոչ միայն չի արտացոլվում եկամուտների բաժնում, այլև չի նշվում ստացման աղբյուրը` բանկը։

Պատգամավորի հայտարարագրերից մեկում առկա է տվյալ` 2025 թվականին ձեռք բերված 4 անշարժ գույքի մասին, որոնցից այնուհետ մնում է մեկը` առանց մյուս երեքի հետագա ճակատագրի մատնանշման` նվեր, վաճառք, այլ։

Առերևույթ անհամապատասխանությունները բազմաթիվ են, կարծում ենք իշխանափոխությունից կամ Վարդանյանի կողմից ենթադրյալ ընդդիմադիր դառնալուց հետո ինչ-որ մարմիններ պաշտոնական հաղորդագրություններով կբացատրեն մեզ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի