Ներքին 1 ամիս առաջ - 14:27 17-09-2026

Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան»

Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը: Այս մասին «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել:

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։

Դատարանը քննելու է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։ Մոտ 450 օր՝ Սամվել Կարապետյանն անազատության մեջ է։ Սա արդարադատության արդյունք չէ, սա քաղաքական միջամտության ու իշխող ուժի վախերի դրսևորումն է։ Միայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը, որովհետեւ անգամ անազատության ու ծայրահեղ ճնշումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվեցին Սամվել Կարապետյանին։

Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հասարակությունը պետք է ստանա։ Իսկ իրավունքը պետք է գերակայի, արդարադատությունն էլ պետք է իրացվի։ Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին։

Ազատությո՛ւն Հայաստանին»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie