Ներքին 1 ամիս առաջ - 11:29 16-09-2026

Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. փնտրում են «Էրոյին»

Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի շենքերից մեկի մոտ՝ բակային վայրում մի անչափահաս աղջիկ տարբեր մարդկանցից հեռախոս է խնդրում և անցորդներին հայտնել է, որ իրեն առավոտյան ինչ-որ մեքենայով տարել են, հիմա հետ է վերադարձել և վախենում է տուն մտնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը, որտեղ Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, իրենց շենքի բակում իրեն է մոտեցել ոմն Էրոն և առաջարկել զրուցել։

Քայլելով հասել են «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ, որտեղ վերջինս իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ հրել և գցել է իրեն գետնին, հանել է տաբատը և մերկացել, որից հետո հանել է նաև իր վերնաշապիկը և, ձեռքերը բռնելով, սկսել է համբուրել մարմինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ այդ ամենին ինքը դիմադրել է և փորձել փախչել, սակայն փախուստի է դիմել, երբ ոմն Էրոյի հեռախոսին զանգ է եկել։

Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էրոյի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանության վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ