Ներքին 2 տարի առաջ - 18:25 20-12-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ դեռևս 1990-ականներից արդյունավետ շփումներ է ունեցել խմբի հետ և բարձր է գնահատել Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունն ու բազմաշերտ վերլուծությունները, որոնք կարևոր դեր ունեն քաղաքական որոշումների կայացման գործում:

Կոմֆորտ Էրոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը և մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը մշտապես եղել են խմբի ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ