Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 01։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համբարձում Բ․-ն իր վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով Առատաշեն գյուղում գործող «ԱՌԱՏԱՇԵՆ ՎԱՅՆԵՐ» գինու գործարանի դիմաց կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Համբարձում Բ․-ն, նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վահե Ի․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: