Ներքին Միտք Խոսք 1 ամիս առաջ - 16:28 15-09-2026

Բավակա՛ն է ձեր ապաշնորհ և ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ այսուհետ մարզային ավտոբուսներն իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ ուղևորափոխադրում իրականացնել։

Սա նշանակում է, որ մարզերից մայրաքաղաք եկող մեր հայրենակիցներն այլևս չեն կարողանա իջնել իրենց համար հարմար վայրերում և ստիպված կլինեն իրենց երթուղին շարունակել ավտոկայաններից։

Ստացվում է՝ մեր այն մարզաբնակ քաղաքացիները, որոնք, օրինակ, Երևան են գալիս աշխատանքի նպատակով, ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի՝ լրացուցիչ ժամանակ կորցնելով ճանապարհին։

Սա հերթական ոչ արդյունավետ քայլն է, որը ոչ թե լուծելու է Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիրը, այլ լրացուցիչ անհարմարություն է պատճառելու մեր քաղաքացիներին։

Քաղաքային իշխանություններից ակնկալվում են ոչ թե հերթական սահմանափակումներ, այլ արդյունավետ և համակարգային լուծումներ, որոնց մասին բազմիցս խոսել ենք՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների, վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիների կառուցում։

Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով։

Բավակա՛ն է ձեր ապաշնորհ և ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները՝ այս անգամ էլ՝ մարզաբնակները»։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի