Ներքին 2 ամիս առաջ - 23:01 14-09-2026

8 դիզայներներ կմրցեն ՀՀ-ն միջազգային հարթակում ներկայանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Fashion Scout Armenia 2026 մրցույթը վերադառնում է չորրորդ անգամ՝ շարունակելով հայ երիտասարդ դիզայներների համար միջազգային հարթակներում նոր հնարավորություններ ստեղծել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթն արտացոլում է կայուն նորաձևության ընդհանուր տեսլականը՝ խրախուսելու ոչ միայն ստեղծարարությունն ու նորարարությունը, այլև նորաձևության նկատմամբ առավել պատասխանատու և գիտակցված մոտեցումը։

Այս տարվա հայտերի ընդունման արդյունքում հավաքագրվել է 75 դիմում, որոնցից միջազգային ժյուրին եզրափակիչ փուլի համար ընտրել է 8 մասնակցի։ Եզրափակչի մասնակիցներն են Էլեն Արշակյանը, Եվա Մեսրոպյանը, Հասմիկ Հայրապետյանը, Լիլիթ Պետրոսյանը, Մագա Բարսեղյանը և Արամ Սահակյանը, Յանա Վարդանյանը, Եվա Բալասանյանը, Զարուհի Սեդրակյանը:

Մասնակիցների հայտերը գնահատվել են՝ հաշվի առնելով նորարարական մոտեցումը, կատարողական վարպետությունը, պոդիումային տեսքը և կայունության սկզբունքների կիրառումը։

Եզրափակչի մասնակիցներն իրենց հավաքածուները կներկայացնեն հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Տերյան 91) Yerevan Fashion Week 2026-ի շրջանակում։ Ցուցադրության ավարտին կհայտարարվեն հաղթողները։

Մրցանակներ՝

Գլխավոր մրցանակ - հավաքածուն ներկայացնելու հնարավորություն Fashion Scout London-ում
Երևանի քաղաքապետի մրցանակ - 1,000,000 ՀՀ դրամ
Polimoda հատուկ մրցանակ - 100% կրթաթոշակ Polimoda-ի ամառային դասընթացի համար
+
Նշենք, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի նորաձևության պալատը համագործակցում է միջազգային հեղինակավոր Fashion Scout London հարթակի հետ, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ նոր տաղանդների բացահայտման և զարգացման ոլորտում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie