Արտաքին 1 ամիս առաջ - 14:58 14-09-2026

Ուկրաինայի գլխավոր դատախազը լքել է երկիրը Լեհաստանի հետ սահմանի անցակետով

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն լքել է երկիրը Լեհաստանի հետ սահմանի անցակետով։ Այդ մասին գրում է «РБК-Украина»-ն իր Telegram-ալիքում՝ հղում անելով չնշված աղբյուրներին։

Նախօրեին Կրավչենկոն հայտնել էր, որ գտնվում է երկրից դուրս։ Դրանից քիչ առաջ նա սոցիալական ցանցերում ուղերձ էր հրապարակել Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին կասկածանք ներկայացնելու կապակցությամբ։ Նա հրապարակայնորեն մեղադրել էր գերատեսչության ղեկավարին շահույթ ստանալու նպատակով փաստաթղթերի կեղծման մեջ։

«Կրավչենկոն երկիրը լքել է Լեհաստանի հետ սահմանի անցակետերից մեկով այսօր գիշերը՝ ժամը 2-ին անց 30 րոպեին», - հստակեցրել է «РБК-Украина»-ի զրուցակիցը։

НАБУ-ն իր հերթին Կրավչենկոյի հայտարարությունն անվանել է երկրի հակակոռուպցիոն գերատեսչությունների դեմ համակարգված հարձակման շարունակություն։ Գլխավոր դատախազին մեղադրանքներ են ներկայացվում խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոնների գործունեությանը հովանավորելու, ինչպես նաև 41,7 միլիոն գրիվնա գումարի չափով գույքի օրինականացման մեջ։ Այս լուրերի ֆոնին նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը Գերագույն ռադան պետք է հաստատի սեպտեմբերի 15-ին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ուկրաինական խորհրդարանին ընդունել Կրավչենկոյի հրաժարականը՝ այն անվանելով վերջինիս համար միակ ելքը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ