Ներքին 2 ամիս առաջ - 23:50 12-09-2026

Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը դպրոցներում «տգիտություն դասավանդող» տնօրենների է փնտրում ու հայտարարում, որ նրանք պետք է հեռացվեն աշխատանքից։

Կառավարության վերջին նիստերից մեկում Փաշինյանը հայտարարել է, որ դպրոցները նախկինում եղել են ընտրակեղծարարության և կոռուպցիայի հարթակ, իսկ այսօր էլ համակարգում կան «տգիտություն դասավանդող» ուսուցիչներ ու տնօրեններ։

«Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ տգիտություն են դասավանդում։ Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»,- հայտարարել է վարչապետը։

Հետաքրքիր է, սակայն, թե վարչապետն այդ «տգետ տնօրենների» որոնումը որտեղից է պատրաստվում սկսել, եթե Շիրակի մարզում նրանցից մի քանիսի նշանակումները տեղի են ունեցել հենց իր իշխանության օրոք։ 2018-ից սկսած ՔՊ-ն սահուն կերպով կարողացավ ազատվել հին կադրերից և նրանց տեղերը համալրել նոր կադրերով։

Oragir.News-ը ներկայացնում է Շիրակի մարզի մի շարք դպրոցների գործող տնօրենների և պաշտոնակատարների անուններ, որոնց նշանակումները տեղի են ունեցել ՔՊ իշխանության տարիներին։

Գյումրիի թիվ 9 դպրոցի տնօրենը Ջուլիետա Մովսիսյանն է։

Գյումրիի թիվ 4 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Ռուզաննա Նիկոլյանն է։

Գյումրիի թիվ 25 դպրոցի տնօրենը Իրինա Բաղդասարյանն է։ Նրա՝ որպես դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու փաստը նաև այլ բաց աղբյուրում է հաստատվում։

Գյումրիի թիվ 43 դպրոցի տնօրենի պաշտոնակատարն է Ավետիք Էլբակյանը։

Գյումրիի թիվ 32 դպրոցի տնօրենը Արմեն Վարդանյանն է։

Գյումրիի թիվ 11 դպրոցի տնօրենը Արմենուհի Գրիգորյանն է։

Գյումրիի թիվ 15 դպրոցի տնօրենը Սեդա Համբարձումյանն է։

Գյումրիի թիվ 30 դպրոցի տնօրենը Էդվարդ Գրիգորյանն է։

Գյումրիի թիվ 41 դպրոցի տնօրենը Հայաստան Կարապետյանն է, որը, ըստ ներկայացված տեղեկությունների, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի կինն է։ Կարապետյանի հայրը ևս դպրոց է ղեկավարում՝ Գյումրիի թիվ 7 հիմնական դպրոցը։

Գյումրիի թիվ 18 դպրոցի տնօրենը Լիանա Հարությունյանն է։

Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենը Մելանյա Մելքոնյանն է։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ նա Կապս գյուղի դպրոցի տնօրենի հարսն է, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր և Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մորաքրոջ՝ Նելլի Խոջումյանի հարսը։

Գյումրիի թիվ 23 դպրոցի տնօրենը Անի Գևորգյանն է։ Նրա նշանակման հետ կապված ևս շրջանառվում են հարցեր, այդ թվում՝ տնօրենի մրցույթի արդյունքների վերաբերյալ։ Այս տեղեկությունները, սակայն, անհրաժեշտ է հաստատել պաշտոնական փաստաթղթերով։

Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրենը Ֆլորա Խաչատրյանն է։

Իսկ Ամասիա խոշորացված համայնքի Գտաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենը Խանում Խոջումյանն է։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ նա ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր և Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի քեռու կինն է։

Եթե այսօր դպրոցների վատ արդյունքների համար Փաշինյանը «տգետ» տնօրենների է մեղադրում, ապա ո՞վ է պատասխանատու այն տնօրենների ընտրության ու նշանակման համար, որոնք տարիներ շարունակ աշխատել են գործող իշխանության օրոք։

Եթե նրանք իսկապես «տգետ» են, ապա ինչո՞ւ իշխանությունը տարիներ շարունակ չի նկատել դա։ Եթե նրանք համապատասխանում են պաշտոնին, ապա ինչո՞ւ վարչապետը խոսում է համակարգում «տգետ տնօրենների» առկայության մասին։

Իսկ եթե խնդիրը կրթական համակարգի որակն է, ապա պատասխանատվությունը միայն տնօրենների վրա դնելը ամենահեշտ ճանապարհն է։ Որովհետև այդ տնօրենները դպրոցներում ինքնուրույն չեն հայտնվել։

Նրանց նշանակել են։ Նրանց հաստատել են։ Նրանց պաշտոնավարել են թողել։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել Փաշինյանի իշխանության տարիներին։ Ուստի վարչապետի հայտարարությունից հետո հասարակությունն իրավունք ունի մեկ պարզ պատասխան պահանջելու՝ ո՞վ է նշանակել այդ «տգետ տնօրեններին» և ինչո՞ւ է իշխանությունը նրանց հիշել միայն այն ժամանակ, երբ կրթական համակարգի ձախողումների համար նոր մեղավորներ են պետք։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie