Ներքին 2 ամիս առաջ - 14:10 11-09-2026

ՀՀ ՔԿ-ի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2026 թվականի սեպտեմբերի 10-ին Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթղթի ստորագրման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս մեկ տարի առաջ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում, որի շրջանակում Արթուր Պողոսյանը հանդիպել էր Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին:

Հուշագրի ստորագրմամբ կողմերը նպատակ ունեն ընդլայնել իրավական գործակցությունը անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ապահովել փոխադարձ աջակցություն հանցագործությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների ստուգման և քրեական վարույթների քննության ընթացքում, իրականացնել փորձի ու տեղեկատվության փոխանակում ահաբեկչական, տնտեսական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող, անդրազգային կազմակերպված ու հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող այլ հանցագործությունների քննության մեթոդաբանության վերաբերյալ:

Փաստաթուղթը նաև միտված է զարգացնելու աշխատակիցների մասնագիտական կարողությունները համատեղ կրթական ծրագրերի, վերապատրաստումների, փոխադարձ այցերի և միմյանց գիտահետազոտական ու ուսումնական հաստատություններում անձնակազմի փոխանակման միջոցով՝ անցկացնելով պարբերական փորձագիտական խորհրդակցություններ ու գիտագործնական միջոցառումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Պաշտոնական այցի ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը բարձր են գնահատել ձևավորված գործընկերային հարաբերությունների դինամիկան և վստահություն հայտնել, որ հուշագրի դրույթների գործնական կիրառումը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու երկրների իրավապահ գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետությունը:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie