Ներքին 49 րոպե առաջ - 09:15 11-09-2026

Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային կորպուսներից մեկը:
Նախարարը եղել է ամրացված շրջանների շինհրապարակներում, զորամասերում, բանակային դիրքում:

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպմանը, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հրաձգարան և հետևել ստորաբաժանումներից մեկի կրակային պատրաստության պարապմունքներին:
Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպել է վարժական հավաքների մասնակիցների հետ:

Այցի ավարտին բանակային կորպուսի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Ամենից շատ դիտված