Ներքին 2 ամիս առաջ - 10:00 11-09-2026

Չի կարելի գրքերի այս տարածքին կպնել․ սա Երևանի դիմագիծն է

Մերի Հակոբյան

Լրագրող

Երիտասարդականի SAS սուպերմարկետի հարակից տարածքում գործող գրքերի շուկայի հնարավոր քանդման վերաբերյալ տեղեկություններ են տարածվում։ Oragir.News-ը այցելել է տարածք և զրուցել ակտիվիստ Արայիկ Փահլևանյանի, գրավաճառների ու շուկայի տնօրենի հետ՝ պարզելու, թե ինչ է նախատեսվում տարածքում և ինչ ճակատագիր կարող է ունենալ գրքերի շուկան։

Փահլևանյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել կառուցապատողի նախագիծը, որով տարածքում նախատեսվում է հասարակական նշանակության շինություն կառուցել։

«Չի կարելի այս տարածքին կպնելը ոչ միայն գրքերի համար։ Ինքը համարվում է կոլորիտ, համարվում է Երևանի դեմքերից մեկը»,- ասաց նա։

Գրավաճառներից մեկը նշեց, որ շուկայի առանձնահատկությունն այն է, որ այստեղ հնարավոր է գտնել գրքեր, որոնք այլ խանութներում չկան։

«Այստեղ գրքեր կան, որ նույնիսկ շատ այլ վայրերում հնարավոր չէ գտնել։ Ուսանողները բազմիցս այստեղ են գալիս տարբեր գրքեր գտնելու համար»,- ասաց նա։

Շուկայի տնօրենի խոսքով՝ տարածքը գործում է շուրջ 15 տարի, իսկ այսօր այստեղ աշխատում է մոտ 10 մարդ, որոնցից 7-8-ը գրանցված աշխատակիցներ են։

«Մենք այստեղ օրինական աշխատում ենք, հարկերը, տուրքերը՝ ամբողջը տալիս ենք»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ գրքերի շուկան նաև հնարավորություն է տալիս պահպանել այն գրքերը, որոնցից մարդիկ հրաժարվում են։

«Մենք կատակով այս տարածքը անվանում ենք գրքերի փրկման կենտրոն, որովհետև մարդիկ տներից դուրս են հանում գրքերը, իսկ մենք դրանք պահպանում ենք, վաճառում կամ նվիրում»,- ասաց նա։

Տարածքի հնարավոր կառուցապատման և գրքերի շուկայի հետագա ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշման մասին Oragir.News-ը լրացուցիչ տեղեկություններ է փորձել ստանալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie