Ներքին 2 ամիս առաջ - 20:54 10-09-2026

Ջաջուռավանի վերջերս նորոգված փողոցը տեղ-տեղ «հալվել է»

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ջաջուռավան գյուղից Oragir.News-ին ահազանգել են՝ հայտնելով, որ գյուղի վերջերս նորոգված փողոցն արդեն որոշ հատվածներում վնասվել է։

Բնակիչների փոխանցմամբ՝ ճանապարհի ասֆալտապատումից կարճ ժամանակ անց դրա առանձին հատվածներում նկատելի են դարձել քայքայման հետքեր։ Մասնավորապես, նոր ասֆալտապատ հատվածում առաջացել է լայն ճաք ու փոս, իսկ ասֆալտի մի մասը պոկվել և բարձրացել է։

Ջաջուռավանցիների խոսքով՝ նորոգված ճանապարհի նման վիճակը մտահոգիչ է, քանի որ աշխատանքներից շատ ժամանակ չի անցել, սակայն արդեն խնդիրներ են առաջացել։

Գյուղացիները ցանկանում են հասկանալ՝ ինչո՞ւ է վերջերս նորոգված ճանապարհը այս վիճակում հայտնվել, և արդյո՞ք պատասխանատուները պատրաստվում են վերացնել առաջացած թերությունները։

Տեսանյութ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie