Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։
Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին։