Ներքին 2 ամիս առաջ - 14:08 10-09-2026

Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունների քննարկում

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները՝ կարևորելով ուղիղ կապերի և մասնագիտական փոխանակումների ընդլայնումը։

Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցությանը։ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության նոր լիազորությունների համատեքստում կարևորվել է միջազգային առևտրի ոլորտում փորձի փոխանակումը, այդ թվում՝ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը կարևորել են դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցությունը՝ անդրադառնալով երկու երկրների դիվանագիտական ակադեմիաների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Քննարկվել են նաև «Երևանյան երկխոսության» և լեհական գործընկեր կառույցների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում կարևորվել է Կազիմիր Պուլասկու հիմնադրամի հետ համագործակցության շարունակական զարգացումը, ինչպես նաև «Վարշավայի անվտանգության ֆորումի» հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ավարտին Դավիթ Կարապետյանը և Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը ստորագրել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների դիվանագիտական ակադեմիաների միջև դիվանագիտական վերապատրաստումների և կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie