Ոստիկանությունը տևական ժամանակ է ՝ փնտրում է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում մարդկանց քունն ու հանգիստը խաթարած դիմակավորված անձին։
Oragir.News-ի հարցին, թե ինչ թարմ տեղեկատվություն կա և արդյոք իրավապահները որևէ բան պարզել են, թե ոչ, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը միայն ասաց, որ այս պահին օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք, շուրջ 1 ամիս առաջ՝ դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր էր նետում Մալիշկա գյուղի տների վրա, վնասում բնակիչների գույքը, ջարդում պատուհաններն ու դռները։
Սակայն ամենից զարմանալին ու մտահոգիչն այն է, որ մինչ օրս իրավապահներին դեռևս չի հաջողվում հայտնաբերել այս «գիշերային ուրվականին»։
Հասմիկ Մովսիսյան