Ազգային ժողովի վնասված նախագահը և ստի համառ ուրվականը
copy image url

Ազգային ժողովի վնասված նախագահը և ստի համառ ուրվականը

Ներքին 2 տարի առաջ - 10:32 21-03-2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրացրեց հանրության ուշադրության պակասը իր համեստ անձի նկատմամբ։ Նա վնասել է ձեռքը և պետք է վիրահատվի։ Սակայն մինչ այդ ընդամենը այս մի փոքր դիպվածով փորձենք ցույց տալ, թե ինչպես է իշխանությունը հասարակության հետ հաղորդակցվում։

Եվ այսպես, Սիմոնյանի նախկին մտերիմ ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի լրատվամիջոցը առաջինը լուր հրապարակեց, որ Հրազդան հյուրանոցի տարածքում միջադեպ է եղել, որի ժամանակ Կառավարական ամառանոցի մոտ մարդ է ընկել, Ալեն Սիմոնյանին սալյակի վրա տեղափոխում են հիվանդանոց։

Գուցե գրասենյակից պատահաբար տեսել կամ լսել էին դեպքի մասին, գուցե արտահոսք էր կազմակերպված, դժվար է ասել։ Ապա Ալեն Սիմոնյանի կնոջ լրատվամիջոցը՝ freenews-ը գրեց, որ Սիմոնյանը պատահաբար ընկել և վնասել է ձեռքը։

Հետո ԱԺ նախագահի խոսնակը մի հակաէսթետիկ լուսանկար հրապարակեց, դե պարզ է, ուշացած մեկնաբանությունը պետք էր մի կերպ էքսկլյուզիվ դարձնել, այդ լուսանկարում միայն Ալեն Սիմոնյանի սանրվածքն է նույնական, սալյակի վրա նստած, բժշկական արտահագուստը վրան գցած տեղափոխում են ԱԺ նախագահին։

Հայտնի չէ՝ Սիմոնյանը կցանկանար իր բազմաթիվ մեմերի արժանացած նկարների կողքին ունենար ևս մեկը՝ այս պարագայում ոչ թե պարողի, դերասանի դերում, այլ հիվանդանոց ընկածշատ խեղճ քաղաքացու։

Խոսնակը հայտնել էր նաև, թե Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը։ Այս ողջ միստիկ պատմությանը վերջ դրեց ինքը՝ ԱԺ նախագահը՝ երեկոյան գրառում անելով, թե մարզվելու ընթացքում ընկել և կոտրել է ձեռքը, վիրահատության կարիք կլինի։

Հիմա հարց է առաջանում՝ ձեռքն է վնասել, արմունկը, թե ուսը, երկրորդ՝ որտեղ և ինչպես է դեպքը եղել՝ տան մոտ, տանը, մարզվելու ընթացքում։ Իսկ որտեղ և ինչպես էր մարզվում, որ վնասել է հենց ձեռքը։

Առաջին հայացքից անկարևոր թվացող այս հարցերի պատասխանները անչափ կարևոր են, քանի որ եթե մարդիկ նույնիսկ նման մանրուքներում են ստում, կեղծում, մանիպուլացնում, ինչու ենք անկեղծություն և պատասխանատվություն ակնկալում քաղաքական հարաբերություններում։

Կա նաև երկրորդ վարկած, գուցե այս սայթաքումով Սիմոնյանը ցանկանում է ցույց տալ, որ չնայած չար լեզուների բամբասանքների, թե փաստացի բաժանված է կնոջից, ինքը վերադարձել է ընտանիքի գիրկը, ապրում է կառավարական ամառանոցում։

Հանուն արդարության նկատենք, որ Սիմոնյանի սայթաքելու մասով բարձրացած աղմուկը շատ ավելի ուժգին էր, քան ստացած վնասվածքը, քան մեր սահմանների վիճակի, Արցախի նկատմամբ առկա ուշադրությունը։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր