Ուղիղ եթեր
Ներքին 47 րոպե առաջ - 13:31 09-09-2026

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից

Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

Հաստատում եմ՝ 3 տարում 3 անգամ Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է մեզ հետ, վերջին անգամ՝ այս տարվա մայիսի 5-ին, չորս ամիս առաջ։

Իր ասած այդ կոնֆիդենցիալ հանդիպումների ժամանակ մենք շատ տեղեկություններ ենք տվել նրան մեր իրավունքների, միջազգային իրավունքի նորմերի խախտումների մասին, շատ բաց ու հստակ։

Մեր խնդիրները կենցաղային չեն, կենցաղը երկրորդական է։

Մայիսի 5-ին մեր հետ հանդիպման ժամանակ գրավոր դիմումով և բանավոր խնդրել էինք տիկին օմբուդսմենին ռազմական դատարանի փետրվարի 5-ի դատավճռի ադրբեջաներեն և հայերեն տարբերակները իմ ընտանիքին փոխանցելու։ Ավելի քան 4 ամիս է անցել, ես և ընտանիքս դեռ սպասում ենք։

Ես և ընտանիքս, մյուսների ընտանիքները իրավունք ունե՞ն տեղյակ լինելու, թե ինչ մեղադրականով են մեզ դատում և ինչ վճիռ է կայացվում։

Պաշտպանների մեղադրական ակտ կամ վճիռ չեն տրամադրում․ իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ։

Փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի վճիռը որևէ կայքէջում չի հրապարակվել։ Յոթ ամիս դատավճռի կայացումից, որտե՞ղ է այն հրապարակվել։

Համաշխարհային հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու՝ ում, ինչի համար և ինչպես են դատում Ադրբեջանում։ Սա միջազգային նո՞րմ է, թե՞ ոչ․ ես կասեի՝ մաքուր միջնադար է։
Դեռևս 2025 թվականի օգոստոսի 22-ից ո՛չ ես, ո՛չ իմ ընկերները չենք կարողանում լիազորագիր տրամադրել մեր վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նա մեր շահերը կարողանա պաշտպանել։

Չորս ամիս է անցել, իսկ 2025 թվականի օգոստոսից՝ 13 ամիս, մեկ տարուց ավելի, մի բան փոխվե՞լ է։ Սա մարդու և միջազգային իրավունքի ոտնահարո՞ւմ է, թե՞ ոչ։

Բաքվի վերաքննիչ դատարանի 2026 թվականի օգոստոսի 6-ի դատական վճիռը մինչ այս պահը նույնպես չենք ստացել։ Չեն տալիս և վերջ։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի հարգարժան պաշտպան, ես Ձեզ մայիսի 6-ին հեռակա կարգով դիմել էի մի քանի հարցերով, ունենալով որոշ ակնկալիքներ՝ զրո արդյունք։

Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է։

Ադրբեջանում գտնվող 19 անձիք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղեք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի