Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 15:23 08-09-2026

ՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները։ Ակնկալվում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։

Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։
Ըստ նրա, կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի հնարավորությունները․

«Կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել խոչընդոտները վերացնելու համար։ Մենք բողոքել ենք և հույս ունենք ու վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն»։

Ամենից շատ դիտված