Ներքին 2 ամիս առաջ - 11:29 07-09-2026

Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԸ: Սա խայտառակություն է: Վերաբերմունքը` ցինիզմ:

Բյուրեղավանում կրկին քաղաքացիներ են հոսպիտալացվել՝ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Չորս ամսում՝ երրորդ դեպքը։ Սա այլևս պատահականություն կամ առանձին միջադեպ չէ։ Սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է։

Ջրամատակարարման որակի անմիջական պատասխանատուն «Վեոլիա Ջուրն» է, իսկ վերահսկողության և ստեղծված իրավիճակի համար քաղաքական պատասխանատվությունը՝ ՀՀ կառավարությանը։

Երբ վարչապետը մի կողմից արձանագրում է, որ բոլոր բնակավայրերում ջրի խնդիրներ կան, իսկ մյուս կողմից եզրակացնում, որ ջրի գինը պետք է բարձրացնել, հարց եմ տալիս՝ ո՞ր ջրի գինն եք բարձրացնում։ Այն ջրի՞, որի հետ կապված չորս ամսում արդեն երրորդ անգամ մարդիկ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվում են։

Իսկ «Վեոլիա Ջրի»՝ ինձ հետ չհաղորդակցվելն ինձ բացարձակապես չի հետաքրքրում։ Եթե կարծում եք՝ ինձ հետ չեք խոսում, որովհետև նեղացած եք քննադատությունից, դա ձեր խնդիրն է։ Ես էլ առանձնապես ձեր դեմքը տեսնելու ցանկություն չունեմ։ Իմ միակ մոտիվացիան մարդկանց խնդիրները հասցեագրելն է։

Սիրելի՛ բյուրեղավանցիներ, խնդրում եմ արձագանքել նրանց, ովքեր այս դեպքից տուժել են կամ հոսպիտալացվել։ Մենք պատրաստ ենք անմիջապես կազմակերպել ջրի նմուշառում և անկախ լաբորատոր հետազոտություն։

Նախորդ դեպքի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն արձանագրել էր ջրի հետ կապված խախտումներ։ Իսկ տեսչական մարմնի կողմից լիազորված «ԼԱՍ ՄԵԴ» ՍՊԸ-ն ջրի նմուշառում կատարելու համար համապատասխան հավատարմագրում չուներ։ Ու ոչ ոք չի պատժվել դրա համար:

Այս անգամ պետական հետազոտություններին զուգահեռ մեր նմուշառումն էլ կանենք։ Որովհետև չորս ամսում երրորդ դեպքը նշանակում է՝ կա խնդիր, որը կամ չեն գտնում, կամ չեն կարողանում լուծել, կամ չեն ուզում գտնել։

«Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցը վերջնականացման փուլում է և վերաբերում է ջրի որակի ընդհանուր ցուցանիշներին։ Իսկ Բյուրեղավանի այս դեպքերն արդեն կոնկրետ թունավորման հատկանիշներ են պարունակում և պետք է առանձին հասցեագրվեն, փաստաթղթավորվեն ու ապացուցողական բազայով ամրագրվեն, որպեսզի տուժած բյուրեղավանցիները ևս կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie